Նախագծի մասին

about_project

  • Առանձնատների կառուցման համար ընտրվել է Երևան քաղաքի էկոլոգիապես ամենամաքուր և անաղմուկ թաղամասերից մեկը` հյուսիս-արևմտյան հատվածը (Վահագնի էլիտար թաղամասի հարևանությամբ), որտեղից Երևանի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում:
  • Տեղանքի զարգացած ենթակառուցվածքներով ապահովված լինելը նվազագույնի է հասցնում քաղաքի կենտրոն հասնելու անհրաժեշտությունը (շրջապատում առկա են 5 դպրոց, 7 մանկապարտեզ, 5 սուպերմարկետ):
  • Նորաոճ այս առանձնատների թաղամասում նոր մոտեցմամբ և որակով են կատարվում բոլոր աշխատանքները:
  • Շինարարությունը իրականացվում է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, տեխնիկական և որակական հսկողությունն իրականացվում է անկախ փորձագիտական կազմակերպությունների կողմից:
  • Ապահովվում են շինությունների բարձր որակ, լանդշաֆտի եզակի դիզայն, նախադեպը չունեցող շահագործելի հարթ տանիք, մակերեսի գրագետ օգտագործում` առավելագույն շահեկան լուծումներով:
  • Առաջարկվում է սեյսմակայուն անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխանող և շքեղ երկհարկ առաձնատների (325-350 ք. մ մակերեսով) համալիր, որոնցից յուրաքանչյուրին հատկացված է 500 ք. մ հողատարածք:
  • Հավելյալ տրամադրվում է ավտոկայանատեղ` 2 մեքենայի համար: Շինությանը կից նախատեսվում են բաց լողավազան, ամառային հարմարավետ խոհանոց, բարեկարգ ու կանաչապատ բակային տարածք, որը շրջափակվում է բարձրորակ քարե պարսպով` դարբնեգործ լուծումներով: Առանձնատների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը:
  • Ներքին հարդարումը և սանտեխնիկան ներկայացվում են ժամանակակից հատակագծային և ինտերիերային գրագետ լուծումներով, բնակելի մակերեսի տարածքի առավելագույն օգտագործմամբ:
  • Առանձնատներն ունեն ջակուզի, արբանյակային ալեհավաք, ապահովված են ինտերնետային կապով:
  • Այստեղ Դուք և Ձեր ընտանիքը կկարողանաք առանձնանալ քաղաքի աղմկոտ միջավայրից ու խցանումներից, վայելել մաքուր օդն ու հանգիստ միջավայրը` գտնվելով քաղաքում:
  • Ձեզ ենք առաջարկում նաև առանձնատների անվտանգության վերահսկման և մաքրման աշխատանքների իրականացման ծառայություն:
  • Ձեր հարմարավետ առանձնատունը շահագործման կհանձնվի 300 օրվա ընթացքում (պայմանագրի ստորագրման օրվանից), իսկ մեր պատվիրատուների համար նախատեսվում է վճարման ճկուն և անհատական մոտեցում: